Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել էր Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Նշվում էր, որ նա կայցելի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել