Արդյոք մենք ունենք establishment, եթե այո, ապա ինչպես էր հնարավոր 2018 թվականի հակապետական հեղաշրջումը: Ճշտենք, որ խոսքը ոչ թե հակաիշխանական ընդվզման մասին է, ինչին այն ժամանակ շատերս էինք հավատում, այլ, ինչպես ցույց տվեց ժամանակը, հակապետական հեղաշրջման։
Եթե Իշթեբլիշմենթտը (establishment) անգլերենից թարգմանենք հայերին, կնշանակի "հաստատություն", սակայն այդ բառն ավելի լայն իմաստ ունի։ Դրա տակ հասկանում են այն մարդկանց, որոնք հանդիսանում են հասարակական-քաղաքական համակարգի հենասյուները։ Դրանք քաղաքական ու պետական գործիչներն են, պետական ծառայողների, բանակի, հատուկ ծառայությունների վերնախավը, հանրային կարծիքի վրա ազդողները, մշակույթի գործիչները և այլն։ Կարճ ասած, այն մարդիկ, որոնք հանդիսանում են գործող համակարգի հիմքն են։
Ունենալ Իստեթլիշմենտ, նշանակում է ունենալ պետություն և պատականության պահապաններ։
Ո՞րն է Հայաստանի իսթեբլիշմենթը, այն կա՞, թե ոչ, և եթե կա, ապա ինչպես էր հնարավոր 2018 թվականի հակապետական իշխանափոխությունը և ինչու բազմաթիվ ազնիվ քաղաքացիներ գնացին այդ հակապետական տարրերի ետևից, որոնք, ինչպես ցույց տվեց ժամանակը, քաղաքական առումով ոչնչություններ են։
Այ սա է կարևոր հարցերից մեկը, նաև դասը, որպեսզի հետագայում նման դեպքեր չկրկնվեն։
Մենք պետք է ձևավորենք մեր իսթեբլիշմենտը, որի համար նախ պետք է ունենալ հասարակական-քաղաքական համակարգ, որը ընկալելի լինի հանրության համար, հետևապես, ընկալելի կլինեն նաև այդ համակարգի հենասյուները՝ ազգային իսթեբլիշմենթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել