Analitik.am-ը գրում է.
Սյունիքի անվտանգությունը պատգամավորը չէ որ ապահովում է, այն ապահովվում է պետականորեն, այսինքն՝ պետական մարմիններ գոյություն ունեն, դրանք են բանակը, ուժայինները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմքայլական պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է ապահովվելու Սյունիքի անվտանգությունը, պատգամավորը նշել է, որ պետք է ապահովողներին հարցնել, բնակիչն իրեն նման հարց տալու իրավունք չունի. «Ես չեմ դրա պատասխանատուն: Երկրում գոյություն ունի իշխանություն, բանակ, ոստիկանություն, գոյություն ունի համակարգ, որը պետք է ապահովի դա: Ես դրա իրական պատասխանատուն չեմ»,-ասել է նա:
Պատգամավորը նշել է, որ ինքը մտահոգություններ ունի, սակայն դրանք իրենն են, պետք է մնան իր մեջ. «Եթե ես զգամ, որ անձամբ իմ օգնությունը պետք է սյունեցիներին, կթողնեմ այս սենյակն ու կհայտնվեն թշնամու դեմ»: