Այն, որ հակահայկականության մեջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների որդեգրած մարտավարությունը համընկնում է մի շարք ընդհանրություններով, դա արդեն ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղ գտած զարգացումներում: Իսկ այդ ընդհանրության գլխավոր գծերից մեկն այն է, որ երկուսն էլ փորձում են կոտրել հայկական ոգու դիմադրողականությունը և մեզ պարտադրել հարմարվողականություն... Եթե այդ գործընթացը Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող անձն իրականացնում է կամ անգիտակցաբար, կամ ստիպված,ապա հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարի կողմից գրավյալ տարածքներում պարբերաբար կազմակերպվող և հայ ժողովրդի ինքնությունը նվաստացնող <<ցուցադրական միջոցառումները>>(թեյախմություն Շուշիում, լուսանկարներ <<Սոսենիների պուրակ>> արգելավայրից և այլն) կյանքի են կոչվում գիտակցաբար ու արդյունքների հասնելու հստակ նպատակով :
Հ.գ.- Ադրբեջանի ղեկավարն այսօր իրեն պահում է որպես բակային խաղի <<լավ տղա...>> Բայց շատ-շատերն իրենց մանկությունից կհիշեն, որ հաճախ <<լավ տղաները>> օրերից մի օր պատժվում են չափն անցնելու համար... Իսկ նրանք, ովքեր նման պահերին ծափահարում են կողքից, ստանում են ավելին, քան <<լավ տղաները..>>
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1245319719217365&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել