Պատերազմից ամիսներ առաջ, կարողության մի մասից «աննկատ» ազատված Արցախի վայ-ղեկավարը պարտության մեղավորներ է փնտրում։
Արցախը հանձնած ղեկավարն անբարոյականության մրցավազքում երբեմն գերազանցում է նույնիսկ երկրի գլխավոր դավաճանին։
Արյան գնով ազատագրված հայրենիքը թշնամուն հանձնելուց հետո, «սուրճի սիրահարը»՝ լուռ պաշտոնին հրաժեշտ տալու փոխարեն, դեռ զբաղված է մեղավորների փնտրտուքով՝ չխորշելով անգամ մեղքը բարդել իր երբեմնի ղեկավարների ուսերին։
Սուտը ճշմարտության փոխարեն հասարակությանը հրամցնելով՝ արայիկը դարձավ Արցախի հանձնման «օպերացիայի» գլխավոր դերակատարներից մեկը։
Պատերազմը հաղթանակած գեներալիտետին «պահեստայինների նստարանին» թողնելուն զուգահեռ, նիկոլի արցախյան կրկնօրինակը դեպի բունկեռ ճանապարհ հարթեց «գեներալիսիմուս» էռատոյի համար, որտեղից հավանաբար տեղեկատվություն էր հաղորդվում նաև Ալիևին։
Հետպատերազմյա շրջանում կապիտուլյացիոն ակտի «կազմակերպիչները» շարունակաբար անբարոյականության ռեկորդներ են սահմանում՝ հասարակությանը վերջնականապես բարոյալքելու և կամազուրկ դարձնելու միտումով։
Հ.Գ. Ընդդիմության այսօրինակ բովանդակության ֆոնին՝ դավաճանական խմբակի մասնակիցների անբարո պահվածքն ու հայտարարություններն առավել քան օրինաչափ են։
Ազգս է ափսոս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել