Ազգային ժողովի հապճեպորեն հրավիրված արտահերթ նիստում ներկայացվող «ընտրական փաթեթի» ընդունումը նպատակ ունի նախընտրական գործընթացներում ակնհայտորեն բարելավել իշխող ուժի դիրքերը։
• Օրինակ՝ նախագծով ՀՀ քրեական օրենսգրքրի 154.10-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանվում կուսակցության կամ պատգամավորության թեկնածուի վերաբերյալ անանուն աղբյուրի միջոցով «կեղծ» տեղեկություններ հրապարակելու համար։
¡ Այսինքն, իշխանությունների կամակատար հանդիսացող իրավապահ մարմիններն են որոշելու, թե անանուն աղբյուրի կողմից առանձին կուսակցության կամ պատգամավորի վերաբերյալ տարածված որ տեղեկությունն է կեղծ և որն է իրական։
◊ Արդյունքում, ԱԿՆՀԱՅՏ է՝ քննչական մարմինները անանուն աղբյուների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ վերջինիս պատգամավորների վերաբերյալ տարածվող տեղեկությունները համարելու են կեղծ, և դրանք տարածած ԶԼՄ-ների գործողությունների փաստով հարուցելու են քրեական գործեր, իսկ ընդդիմադիր կուսակցությունների վերաբերյալ հանրահայտ հարթակներում (oրինակ՝ perfect tv-ով) տարածվող տեղեկությունները չեն որակվելու կեղծ (հաշվի առնելով, արդեն իսկ, գործող պրակտիկան) և որևէ քրեական գործ չի հարուցվելու, իսկ հարուցվելու դեպքում էլ դրանք քննվելու են յուրահատուկ դանդաղկոտությամբ։
◊ Ամփոփելով ընդգծենք՝ նշված նախագիծը տեղեկատվության տարածման իրավունքի դեմ գործող իշխանությունների կողմից իրականացվող ՀԵՐԹԱԿԱՆ բացահայտ քայլն է և էականորեն սահմանափակելու է ԶԼՄ-ների գործունեությունը սպասվող ընտրարշավի ընթացքում։
• Նախագծով որևէ հիմնավորում չկա, թե ինչու անանուն աղբյուրի կողմից կուսակցության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման համար պետք է սահմանվի քրեական, այլ ոչ օրինակ՝ վարչական պատասխանատվություն։
Հատկապես, երբ առաջարկվող հոդվածի սանկցիան որպես պատժատեսակ նախատեսում է բացառապես տուգանքը։
◊ Նշված նախագիծն խնդրահարույց է նաև իրավական որոշակիության տեսանկյունից, քանի որ պարզ չէ, թե ժամանակագրական առումով այն որ ժամանակահատվածի նկատմամբ է տարածվում է, օրինակ՝ բացառապես նախընտրական քարոզարշավի ընթացքի, այսինքն՝ հունիսի 6-ից մինչև հունիսի 18-ի, թե այն պահից, երբ այս կամ այն կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ կամ համապափասխան փաթեթը ներկայացնում է ԿԸՀ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3843112425723839
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել