ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը իրավական հետևանքներ չի ունենա, Սյունիքից վերադառնալուց հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսի Լին: Ըստ տիկնոջ, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915 թվականին, իսկ Ցեղասպանության կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին, իրավական տեսանկյունից, կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ:
Ինձ հետաքրքիր է, տիկինը Սյունիքում ինչ հարցեր կարգավորեց, որ այդ ընթացքում Բայդենը ճանաչեց Ցեղասպանությունը։ Այդ շղթան պետք է գտնել, հիշեցնեմ՝ հիմա աշխարհում ուժեղ խաղացողը Չինաստան է։
Նաև ուզում եմ մի հետաքրքիր իրադարձություն փաստեք Էրդողանը առաջ է մղում Մեծ Թուրանի իր ինտեգրման նախագիծը թյուրքալեզու երկրների միացյալ բանակի հետ: Այն կարող է դառնալ «Նոր մետաքսի ճանապարհի» միջին միջանցքում կանգնած մի տեսակ «նյութատեխնիկական գերտերություն», որի երկայնքով տարանցիկ բեռների հոսքերը Չինաստանից կուղղվեն Եվրոպա: Իրանն էլ Չինաստանի հետ 25 տարով կնքեց պայմանագիր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել