Շատ է հնչում այն հարցը, թե արդյո՞ք Բայդենի ճանաչման արդյունքում Թուրքիան առավել կագրեսիվանա Հայաստանի նկատմամբ
1. Կարծում եմ, որ ոչ: Թուրքիան կարող է ագրեսիվանալ առանց որևէ առիթի: 44 օրյա պատերազմը ձեզ օրինակ: Լիբիան, Սիրիան, Իրաքը, Կիպրոսն ու Հունաստանը ձեզ օրինակ: Այնպես որ որևէ առիթ Թուրքիային պետք չէ հարձակում գործելու համար որևէ պետության դեմ: Ինքն իր հաշվարկն ունի, իր շահերն ունի ու իր մասշտաբային ինքնուրույնությունը:
2. Հետո, Հայաստանն ի՞նչ կապ ունի Բայդենի ճանաչման հետ: Բայդենը խոստացել է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին, իրեն ընտրել են, ինքն էլ խոստումը կատարել է: Հայաստանին չի խոստացել: Այնպես, որ եթե կարող է թող ԱՄՆ-ի դեմ ագրեսիվանա:
Ի դեպ, եթե նկատեցիք, ամերիկացիները կառավարեցին շոկը: Այսինքն այնպես արեցին, որ որոշումը Թուրքիայի համար շոկային չլինի: Շոկը կարող է անկառավարելի հետևանքներ առաջացնել: Դրա համար երկու շաբաթ առաջ ողջ ամերիկյան մամուլը հեղեղված էր տեղկություններով ճանաչման վերաբերյալ: Ավելին, Բայդենը մեկ օր առաջ զանգեց և տեղեկացրեց Էրդողանին իր որոշման մասին: Կարծում եմ դրա համար էլ Թուրքիայի արձագանքը շատ կոշտ չէր: Միաժամանակ կոշտ չարձագանքեցին, որ ներքին լսարանի համար չկարևորեն տեղի ունեցածը: Այսինքն ճանաչման փաստին անլուրջ վերաբերեն: Նույնիսկ դեսպանին դեռ հետ չեն կանչել, ինչպես ամեն անգամ անում են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10159357285285421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել