Մինչ փաշինյանական իշխանությունը հայերին "համոզում է", որ «խաղաղությունը պատերազմից լավ է» կամ «մենք նույնպես երգերում կոչ ենք անում սպանել թշնամիներին»՝ հենց այդ թշնամիները, ովքեր փաշինյանականների համար արդեն թշնամի էլ չեն, այնուամենայնիվ, չեն "լսում" փաշինյանակաների խաղաղասիրական խոսքերը և շարունակում են իրենց քայլերով ամեն օր ապացուցել, որ ներկայիս Հայաստանյան իշխանությունը երկիրը տանում է ամբողջական ոչնչացման։
Ամեն օր տեղի են ունենում սադրանքներ։ Ամեն օր Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները մեզ հիշեցնում են, որ մեզ համարում են թշնամի և պատրաստվում են գործնականում դա ևս մեկ անգամ ցույց տալ։
Օրինակ, այսօր Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ և նորից սպառնացել է հայերին, այսինքն՝ մեզ բոլորիս։
Կամ, երբ ադրբեջանցիները Արցախում Մարտակերտի շրջանի Նոր Կազանչի գյուղի ուղղությամբ 370մ առաջ են շարժվել։
Համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը հայտնեց, որ ադրբեջանցիները դիրքերը առաջ են տվել գիշերվա քողի ներքո։
Թուրքերը և ադրբեջանցիները բառացիորեն ամեն օր մեզ սպառնում են պատերազմով, իսկ փաշինյանական իշխանությունը համոզում է, որ պետք է մարդասպանների և սրիկաների հետ հաշտվել։
Ես, ամենայն լրջությամբ, չեմ հասկանում՝ փաշինյանականները ծաղրո՞ւմ են մեզ, թե՞ իրենք իրոք հավատում են իրենց կողմից հնչեցրած ապազգային զառանցանքին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/501417197896161
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել