Hraparak.am-ը գրում է.
Այսօր լույս աշխարհ է եկել արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված Հրայր Եգանյանի որդին։ Երեխային անվանակոչել են հոր սիրելի անվամբ՝ «Նարեկ»։ Հրայրը ամուսնացել էր անցած տարի, Նարեկն իր առաջնեկն է։
Ըստ մտերիմների՝ նա անհամբերությամբ էր սպասում երեխայի լույս աշխարհ գալուն, ի սկզբանե էլ որոշել էր՝ ծնվելու է Նարեկը։
Հրայրը ռազմաճակատ մեկնել էր պատերազմի սկսվելուց օրեր անց։ Պատերազմել է մինչև հոկտեմբերի 18-ը։ Նահանջի հրամանը լսել է, բայց որպես ջոկի հրամանատար՝ չի նահանջել, մինչև բոլորը կփրկվեն։ Չի փրկվել միայն ինքը։ Հետո արդեն իր խիզախության ու հերոսական քայլի համար պարգևատրվելու էր մարտական ծառայության մեդալով՝ հետմահու։
Նա կյանքի 31-րդ գարունն էր դիմավորելու՝ մարտի 25-ին։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/1996678ab2b7356467ced3b2ca113f67
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել