Ուզում եք հասկանալ ներկա կառավարության արժեհամակարգից, որը վերջին շրջանում դարձրել են ոմանք քարոզչական սլոգան, դիտեք թվերը՝ չոր ու ցամաք, առանց մեկնաբանությունների, լղոզումների, երկար բարակ բացատրությունների։
2020 թվականին՝ Կովիդի պայմաններում տնտեսական կոլապսի հետ զուգահեռ, կատաստրոֆիկ պատերազմին զուգահեռ ու արտաքին ներդրումների բառացի բացակայության դեպքում, այս ապիկարները ավելի շատ գումար են իրենք իրենց հատկացրել՝ մոտ մոտ 72 մլն ԱՄՆ դոլար (ԹԱՐՄԱՑՈՒՄ․ թիվը թարմացրեցի, սկզբից երեք տարվա ընդհանուր գումարն էր գնացել՝ 204 մլն-ը), քան դրա նախորդ ու շատ ավելի շատ քան նախորդի նախորդ ու նախորդի նախորդի նախորդ տարիներին։
Առաջին տեղերում են Ոստիկանությունը, Դատական դեպարտամենտը ու ՊԵԿ-ը։ Հետաքրքիր կլիներ ունենալ նաև էս կառույցների աշխատակազմների քանակը, որ հասկանանք մեկ աշխատակցի հաշվով որոնք են ամենաագահները։ Օրինակ վարչապետի աշխատակազմում քանի հոգու մեջ են բաշխվել իրենց բաժին հասած 1,6 միլիարդ դրամը։
Ամեն դեպքում սա հիանալի ցույց է տալիս, թե ոնց են բյուջեն խժռում ու ուժայիններին էլ զուգահեռ լավ հատկացումներ անում, որ իրենց աթոռները պահեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10159512777414273?notif_id=1619426889108517¬if_t=notify_me&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել