Ոչ մի պարագայում չպետք էր թույլ տալ ներքաղաքական կյանքն աշխարքաղաքական պայքարի թատերաբեմ սարքելը, դա այն է, ինչից պետք է ամեն գնով խուսափեինք, ամեն գնով։
Անում ենք ճիշտ հակառակն, ավելին, փրփրակալած բերաններով, վերջին ու միակ ճշմարտությունն ուղեղների մեջ դաջված մարդիկ գնում են մարտի` ընտրությունների։
Ժամանակին Արեւմուտքն ու Արեւելքը Կորեայում, Վիետնամում էին իրար հետ հարաբերություններ պարզում, հիմա Սիրիայում ու Ուկրաինայում։ Մենք վիետնամցիների եւ կորեացիների չափ մարդկային ու բարոյական ռեսուրս չունենք, որ նման զարգացման դեպքում թեկուզ շարունակենք պարզ գոյատեւումը։
Կա նաեւ Ֆինլանդիայի օրինակը, ով թույլ չտվեց իրեն ներքաշել ուրիշների կռվի մեջ եւ շահեց։
Դե ինչ արած, իր ու ուրիշների սխալների վրա սովորել չկարողացող ժողովուրդն ինքն է ընտրում իր դաժան ճակատագիրն։ Անգամ իր ցեղասպանությունից գլխավոր հետեւությունն անելու անկարողությունը փակում է բոլոր դռները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել