Ֆիքսենք հետևյալը.
Առաջին ղեկավարն է մեր երկրում, որը հեռանում է պաշտոնից ու որևէ դրական արածի մասին չի կարող խոսել, չունի որևէ դրական ցուցանիշ, որ հայտնի: Ժողովրդավարություն, տնտեսական ցուցանիշ, ապահովություն, անվտանգություն, արտաքին կապեր...
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ կապ չունի հարգանքը ժողովրդի նկատմամբ, իշխանությունը իբր ճողովրդին պատկանելը. դա թերուս բանասերի լիրիկան է. նա հրաժարական է տալիս ժողովրդի աննախադեպ ճնշման արդյունքում, ամեն մարզում ու գյուղում խայտառակվելու արդյունքում: Դրական որևէ բան արած մարդը երեք տարի անց չի կարող հրաժարական տալ, նա գնում է համազգային քֆուրների ֆոնին:
Ժողովրդի իշխանության մասին խոսողը ամեն ինչ անելու է, որ զավթի իշխանությունը և մնա, որպես բռնապետ իշխի:
Բոլորիս համար ցավում եմ, որ մենք գնացինք էս ճանապարհով: Մենք դավաճանին հանդուրժեցինք 6 ամիս, մենք բավարար չափով կամք չունեցանք, որ նա գնա երկրից փախչելու, ինքնասպան լինելու, բանտում հայտնվելու ճանապարհով: Բայց բանը հասավ նրան, որ նա երկիրը քանդելուց, հայրենիքը հանձնելուց հետո իրավունք է ստանում դարձյալ մասնակցել ընտրությունների: Նիկոլը չի ուզում լինել միակ ատելին, նա ուզում է տեսնել քանի դավաճան կա, որ պատրաստ է իրեն ընտրել:
Ի դեպ, հենց հիմա իշխանությունը ընկած է փողոցում, ժողովուրդ, գնա վերցրու ու տեր կանգնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել