Դիմում եմ ՀՀ «հպարտ» քաղաքացիներին, ուշադիր լսեք` դուք և Ձեզ լավ համոզել էին, որ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը «չընդունված» է ժողովրդի մեջ, բայց Նախագան լինելով «չընդունված» երեկ ապացուցեց հակառակը, երբ բոլորի հետ առանց թաքնվելու ու առանց հարյուրավոր թիկնապահների բարձրացավ Ծիծեռնակաբերդ: Ձեզ համոզել էին, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը «մերժված» չարի մարմնավորումն է մեր երկնքի և երկրի վրա, իսկ նրա հեռացումից հետո երկնային դրախտը անխուսափելիորեն տեղափոխվելու է Հայաստան, բայց «մերժված» Սերժ Սարգսյանը իր ընկերների և առանց թիկնապահների հոծ բազմության, ՀՀ շարքային քաղաքացիների հետ բարձրացավ Ծիծեռնակաբերդ:
Ցավոք սրտի, մինջ օրս կան նիկոլիզմով և նիկոլանման մարդիկ, որոնք տառապում են Սարգսյանական և Քոչարյանական բարդույթով և մինչ օրս ենթագիտակցական մակարդակում պայքարում են Արցախի հերոսներ՝ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Իմ համոզմամբ երեք տարի անց Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսանին քննադատելը ոչ միայն պոպուլիզմ- մանիպուլիացիա է, այլ նաև ՎԱԽԿՈՏՈՒԹՅՈՒՆ։ Արդյոք երեք տարի անց դուք ստացա՞ք այն ինչ Ձեզ խոստացել էին, հիմա դուք ապրու՞մ եք Ձեզ խոսք տված դրախտային Հայստանում, իհարկե ո՛չ: Իսկ տեսա՞ք Ձեր վիժվածք ժողվարչապետին և ԴՐԱ տիկնոջը, թե ոնց հարյուրավոր թիկնապահներով, հարյուրավոր ԱԱԾ աշխատակիցներով, ամեն թփի տակ երկու ոստիկանների ուղեկցությամբ, ժողովրդից ՓԱԽԱԾ, բարձրացավ Ծիծեռնակաբերդ, լավ տեսա՞ք:
Երկրում գոյություն չունի ճշմարտություն: Երկրում համատարած թևածում է վայ կառավարիչների խաբեությունը և քաղաքացիների ինքնախաբեությունը, որոնց անմիջական պատճառը տգիտությունն է և կամազրկությունը։ Չի կարող առաջադիմել մի երկիր, որի մտավորականությունը, քաղաքական, պետական գործիչները զուրկ են չնչին իսկ վեհությունից։ Անհեթեթություն է խոսել մի երկրի անկախության մասին, որը քաղաքական, տնտեսական, գաղափարական և հոգեբանական առումներով լիովին գտնվում է օտար երկրների ազդեցության տակ, որի և արտաքին, և ներքին քաղաքականությունը որոշվում է ըստ այլ երկրների, և ոչ թե երկրի բնակչության անվտանգության շահերի։ Շարունակվող տգիտությունը, պոպուլիզմը և մանիպուլյացիան իշխանությանը և կապիտուլյանտ անհատին սպասարկող կուսակցությունների կողմից դրա բավական հաջող քողարկումը արդեն իսկ խոսուն փաստեր են այն ամենի մասին, թե ինչ է կատարվում երկրում, որի գլխավոր պատասխանատուն հենց ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆ Է և ԴՐԱ ազգադավ ու հայասպան իշխանությունը, և իհարկե բաժնեմաս ունի նաև հասարակության մի մասը, որն իր պարզունակությամբ ոգևորել , և Արցախի 80% կորստից, 5000-ից ավել զոհերից, 10000-ից ավել հաշմանդամներից հետո շարունակում է ոգևորել ներքին ատելություն քարոզող թրքաբարո իշխանությունների հակապետական քաղաքականությունը, իսկ թուրքը արդեն բարեկամ է։
Զարթնի՛ր Հայ Մարդ.
Զարթնի՛ր ժողովուրդ.
Զարթնի՛ր Հայ Ազգ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել