Այս տարի հունվարին փաստաբանական հարցում էի ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որին որևէ պատասխան, ի խախտումն բազմաթիվ օրենքների, չստացա: Այնուհետև ուղարկել եմ երկու հատ հիշեցում, որոնք արժանացան նույն ճակատագրին (վերջին հիշեցման պատճենը կցում եմ):
Ապրիլի 16-ին, հասկանալով, որ հույս չկա զարթնացնելու այդ ձախողված հիմնարկը, նույն հարցումը google translate-ի միջոցով թարգմանեցի և ուղարկեցի նրանց գերագույն հրամանատարի սիրված լեզվով (պատճենը կցում եմ): Եվ ի՞նչ: Երկու օր առաջ ստացա պատասխանը: Դեռևս՝ հայերեն: Եզրահանգում՝ նիկոլի Հայաստանում պետական լեզուն կամաց կամաց դառնում է ադրբեջաներենը, հատկապես ՊՆ-ին իմ կոլեգաները կարող են հարցումները ուղարկել նիկոլի տերերի լեզվով:
Հ.Գ. Մտածում էի, արդյոք արժի այսօր սա հրապարակել: Իմ կարծիքով՝ հենց այսօր էլ պետք էր: Ով համաձայն չի, հայցում եմ ձեր ներողամտությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել