Ստորածնունդ դաւաճան վիժուածքը նոյեմբերի 9-ի հայաստանակործան դաւաճանագիրը ստորագրելիս լպիրշաբար ասում էր, թե 20 եւ աւել հազար մարդու կեանք էր փրկել․․․ Եւ ժեխը երջանիկ էր․․․ Այժմ իսկապէս կարող էք ուրախ եւ երջանիկ լինել․․․ Որ 5֊10 հազար դրամով 20 տարի մի քանի հարեւր հազար «ընտրողով» չծախուէիք՝ այս պատերազմում 5 հազար զոհ չէինք ունենայ։ Իսկ հիմա, երբ երկրի կարեւորագոյն կենսական տարածքները յանձնուած են՝ առաջին իսկ համաշխարհային անկայունութեան շրջանում բոլորդ արդարաւրէն մորթուելուք էք՝ 700 եւ աւել հազարի չափով․․․ Քանզի տասնեակ եւ հարեւր հազարաւորներդ չիմացաք, որ ամենախոնարհ քարվաճառեան խրճիթը կամ քաշաթաղեան գիւղակն անչափ աւելի թանգ էին՝ «Կասկադից» կամ ահասարսուռ երեւանեան «ելիտար» բետոնէ գերեզմանախցերից․․․Ձեր գերագոյն ու քստմնելի տգիտութեան մէջ չհասկացաք, որ «դժգոյն» Շուշին կամ «ջաբրայիլ» Մեխակաւանը հէնց ձեր իսկ ժեխիդ անիմաստ կեանքը փրկելու եւ ձեր երեխաներին մարդ դառնալու եւ արժանապատիւ ապրելու առաջնահերթ գրաւական էին։ Այսաւր գարշաբերան դաւաճան ժեխապետը պղծելու է Ծիծեռնակաբերդի բարձունքը։ Ժեխը վերստին հրճուանքով նրան է միանալու․․․ Նա իր իսկ վիժելի գոյութեամբ շարունակում է պղծել հայրենի հողն ու ջուրը։ Լաւ սերտէք ցեղասպանութեան սահմռկեցուցիչ դասերը։ Թուրքն ի դուռն է եւ բոլորիդ միեւնոյն եղերական ճակատագիր է սպասում։
Յ․Գ․ Ոչ մի մեկնաբանութիւն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել