Պայմանական «տուժող» վարչապետից կոշտ և ակտիվ գործողություններ կատարելու ցուցում ստանալով, ոստիկանները սկսել են իրենք իրենց վկաներ սարքել։
Ոստիկանության մի քանի աշխատակից մասնակցելով տեսանյութերի զննություններին և տեսնելով, որ Մխիթար Զաքարյանը բացի հանդարտեցնելը որևէ այլ բան չի անում, որ նա որևէ խուլիգանական գործողություն չի կատարում, ստիպված հայտարարում են, որ ճիշտ է՝ նա չի մասնակցում քաշքշոցին, միայն ներկա է դրան, ավելին՝ տեղում հայտնում է, որ դեմ է բռնությանը, սակայն հանկարծ էքստրասենս ոստիկանները պնդում են, որ նա դա ձևացրել է և իր հանդարտեցնող գործողություններով իրականում այնպես է արել, որ այդ խուլիգանական գործողությունները շարունակվեն։
Կեցցե վարչապետի ոստիկանությունը, կեցցեն իրավակարգի պաշտպանները։

May be an image of text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել