Գոնե էսքան բանից հետո հասկացա՞ք Ազատիչի մարգարեացած՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ բառերի իմաստը, թե՞ դեռ դոզայի տակ ե՞ք։
Մարդն իրա հրաժարականի տեքստում ասավ երեք արտահայտություն, որոնք արդեն երեք տարի ա գոյություն չունեն։ Փաստացի չկա խաղաղության ոչ մի բաղադրիչ, բացակայում ա պետության ու հանրության ներդաշնակությունը, ինչն առանցքային նախապայման է, իսկ կառավարող խունտայի որևէ գործողություն տրամաբանության ու բանականության հետ ոչ մի աղերս չունի։ Այսինքն՝ սա էր հրապարակում մի քանի շաբաթ տնքացող ու հրճվող ամբոխի երազանքը՝ դե վայելեք։
Ուղղակի ցավն էնա, որ էլի գիտակից հատվածն ա տանջվում ու իրեն մեջ տեղից ճղում՝ փորձելով ժեխնոցի սարքած կաշայից դուրս բերել երկրը, մնացածի տանձին չի՝ բոլորն ուրախ են ու բավարարված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել