Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոստանալով գտնել բոլոր նրանց, ովքեր այսօր անմարդկային ձևով նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին։
Միքայել Մինասյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր անմարդկային ձևով նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին. թքել են վրան, ծեծել: Եվ այդ ամենը ձայնագրել են, որպեսզի գլխավոր վիժվածքի սիրտը սփոփվի։
Ես հրապարակավ խոստանում եմ երկու բան՝
-Չեմ խնայելու ջանք և միջոց, որ գտնեմ այս ամենն իրականացնողներին: Բոլոր նրանք, ովքեր ունեն տեղեկություններ թքողի, ծեծողների, նսեմացնողների և գործը կարողների մասին, խնդրում եմ ուղարկել ինձ՝ անձնական նամակի միջոցով: Բոլորի հետևից գնալու ենք: Իսկ պատվիրատուի մասով ամեն ինչ պարզ է, հասցեն՝ նույնպես։
-Այսօրվա վայրագության կազմակերպիչների ու իրագործողների վրա չեն թքելու, չեն նսեմացնելու, որովհետև Հայաստանում հաստատվելու է ժողովրդավարություն, իսկ նրանք պարզապես չեն ներվելու։
Հայաստանն իր բոլոր խնդիրներով և դժվարություններով 2018 թվականից կիսաժողովրդավարական երկրից քայլ առ քայլ դարձավ «կիսադիկտատուրա», իսկ երեկվանից արդեն պաշտանապես հաստատվեց դիկտատուրա, երբ ինքնասիրություն չունեցող վիժվածքի հրամանով սկսեցին նսեմացնել մարդու արժանապատվությունը և նրան ուղարկել տեսագրությունը:
Հ.Գ. Պատմությանը նման բազմաթիվ դեպքեր են հայտնի:
Մուհամադ Քադաֆին ստիպում էր, որ իր քաղաքական հակառակորդներին տանջելիս գաղտնի ոստիկանությունը տեսանկարահանի և երեկոներն անցկացնում էր դրանք նայելով։
Նիկոլաե Չաուշեսկուն լսում էր իր հրահանգով տանջամահ արվողների տառապանքների ձայնագրությունները և դրանք անվանական պահում էր իր արխիվում։
Հիշո՞ւմ եք ինչպես ավարտեցին նրանք: Լավ հիշե՜ք»: