Սյունեցիները նոր իմպուլս տվեցին դավաճան իշխանությունների դեմ մղվող քաղաքական պայքարին։ Նրանք երեկ կարևոր բան արձանագրեցին։ Այն, որ հանրային ճնշման միջոցով դավաճանին հեռացնելու մարտավարությունը կենսունակ է։ Սյունեցիները երեկ պայքարեցին և հասան իրենց նպատակին՝ դավաճան կապիտուլյանտը դուրս շպրտվեց Սյունիքից։ Իսկ Երևանում նա դեռ կարողանում է շրջել, գալ ու այնուամենայնիվ գիշերել կառավարական ամառանոցներում։
Ինչու՞ է այդպես։ Պատասխանը, կարծում եմ, պարզ է։ Որովհետև քաղաքական շատ ուժեր պայքարի կեսում հանկարծ լսեցին «արտահերթ ընտրություններ» արտահայտությունը ու մեկ ակնթարթում կերպարանափոխվեցին։ Հիմա նրանք զբաղված են նախընտրական շտաբների, վստահված անձանց և նմանատիպ այլ հարցերով։ Մինչդեռ ժողովրդի օրակարգը միանգամայն այլ է։ Չե՞ք հավատում, նորից դիտեք Ագարակի, Մեղրիի, Քաջարանի կադրերը։
Նորից եմ կրկնում՝ սյունեցիները երեկ ֆիքսեցին, որ դավաճանին հեռացնելու ամենաարդյունավետ և կարճ ճանապարհը հանրային ճնշումն է։ Եվ այս ճանապարհին կշահի այն քաղաքական ուժը, որը հենց այս պահից ոտքի կկանգնի ու բողոքի ալիքը կբերի Երևան, կտարածի ամբողջ Հայաստանով մեկ: Հիմա սա է անհրաժեշտն ու կարևորը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10224579314050028
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել