Armday.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանը շրջանցել է կառավարական առանձնատան գլխավոր մուտքը եւ այլ մուտքով տուն է հասել: Այս մասին կառավարական առանձնատան մոտ ակցիայի վայրից հայտարարեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:
Նշենք, որ մյուս մուտքի մոտ քաղաքացիները փորձել են մոտենալ Փաշինյանի ավտոշարասյանը, սակայն ոստիկանները չեն թույլատրել:
«Նա մուտք է գործել շուռնուխցու տուն առանց այդ մարդկանց համաձայնության, հիշեք ինչ սրրբություն է ոտնատակ տվել այդ մարդը, որին դուք պաշտպանում եք: Վստահ կասեմ, որ նա ամեն օր է այսպես տեղաշարժվելու»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցները կառավարական առնաձնատան մուտքի մոտ թողեցին իրենց հետ բերած հավկիթները, որոնք պետք է շպրտեին Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ:
«Այս հավկիթները բերել էինք այլ բանի համար, բայց թող մնան այստեղ` որպես հիշատակ»,-ասացին նրանք:
Ակցիայի մասնակիցները վանկարկեցին «Առանց թուրքի Հայաստան»:
Հիշեցնենք, որ կառավարական առանձնատան մոտ այսօր բողոքի ակցիան տեղի ունեցավ ի աջակցություն սյունեցիների, ում Փաշինյանը սպառնացել էր պատժել: