Հայրենադավն այսօր իր մասին ամեն ինչ լսած վերադառնում է Երևան, բայց գազազած է և որոշել է պատժել սյունեցիներին։ Չի կարող։ Չի կարող ողջ հայությանը պատժել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվության բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը:

«Ժամը 20։30 հավաքվում ենք իր կյանքի մեծագույն երազանք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ, որ Սյունիքից տունդարձին հասկանա կրկին ու կրկին՝ նա Հայաստան աշխարհի ցանկացած անկյունում էլ համարվելու է հայրենադավ։ Ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի»,- գրել է Մանուկյանը:

Հիշեցնենք՝ այսօր Սյունիքի մարզում այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա այց կատարել համայքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները գոչել են «Նիկոլ դավաճան, թուրք և հողատու», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել