Հարգելի´ հայրենակիցներ, արժանապատիվ սյունեցիներ, ողջունում եմ ձեր անկոտրում կամքն ու վճռական պայքարը, որն ուղղված է ազգակործան դավաճանի հեռացմանը:

Գաղտագողի, գիշերով Սյունիք մտնող կապիտուլյանտը առավոտյան բախվեց իրականությանը, իսկ իրականությունը մեկն է՝ Սյունիքը մերժում է դավաճանությունն ու դավաճանին:
Շնորհակալ եմ բոլոր արժանապատիվ սյունեցիներին, ովքեր բարձր պահեցին հայի թասիբը: Լիովին կիսում եմ ձեր մոտեցումներն ու չնայած, հանգամանքների բերումով, գտնվում եմ Եվրոպայում, միևնույնն է, ես ձեզ հետ եմ: Մեր բոլորի պայքարը ազնիվ ու նվիրական է, Սյունիքը ոչ միայն Հայաստանի ողնաշարն է, այլև արժանապատիվ ապագայի և փրկության երաշխավորը։

Սա պայքար է հանուն հայրենիքի ազատագրման և փրկության:

Միաժանակ հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ մեր ընտանիքի անվան հետ կապված սուտ տեղեկություններ են շրջանառվել, թե իբր ես, կամ իմ ընտանիքի անդամները համագործակցելու ենք կապիտուլյանտի հետ:
Այս էժանագին լուրերի հեղինակներին, տարածողներին և շահագրգիռ կողմերին հորդորում և զգուշացնում եմ` երկար մտածել հերթական սուտը տարածելուց առաջ և առերեսվել իրականության հետ:

Ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին, այն կուսակցությանը, որի հետ ճանապարհ եմ անցել, այն ղեկավարին, ում հետ մարտական ուղի եմ անցել և պատմության մեջ թողել փայլուն հաղթանակ: Դավաճան կապիտուլյանտի ձեռքը կարող է սեղմել կամ գործարքի գնալ միայն անհայրենիք սրիկան:

Կեցցե՛ արժանապատիվ հայն ու սյունեցին, ես հպարտ եմ ձեր տեսակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել