Iravunk.com-ը գրում է.
Ամիսներ առաջ դերասանուհի Լալա Մնացականյանը հայտարարել էր, որ ԲԵՐԴԱՔԱՂԱՔ ՇՈՒՇԻՆ «բոմժանոց» է:
Վերջին շրջանում դերասանուհին նաեւ նշում է, որ պայքարում էր վատի դեմ, սակայն վատագույնին առաջ մղեց:
Այս մասին գրել է Իրավունք թերթն ու նշել, որ զրուցել է դերասանուհու հետ` որոշ մանրամասներ պարզելու նպատակով:
– Տիկին Մնացականյան, ամիսներ առաջ նշում էիք, որ ՇՈՒՇԻՆ "բոմժանոց" է: Հիմա է՞լ եք այդպես կարծում:
– Եթե դուք այդ հոդվածը մինչեւ վերջ կարդաք, կտեսնեք, որ այնտեղ Արցախի մասին շատ լավ է խոսվում: Դրանք անցած էտապներ են, որոնց անդրադառնալ չեմ ցանկանում:
– Տիկին Լալա, նշել եք, որ պայքարում էիք վատի դեմ, սակայն վատագույնին առաջ մղեցիք: Ինչո՞ւ եք հիմա այդպես մտածում: Ինչը՞ Ձեզ մտափոխեց:
– Դուք հիմա ինձանից հարցազրո՞ւյց եք վերցնում, սակայն ես արդեն մի քանի ամիս է հարցազրույցներ չեմ տալիս:
– Ափսոսո՞ւմ եք, որ Արցախը, այդ թվում նաեւ ՇՈՒՇԻՆ, կորցրինք:
– Ի՞նչ է նշանակում ափսոսալ: Հայրենիք կորցնելու պարագայում չեն ափսոսում, այլ իրենց դժբախտ են զգում, ի՞նչ ափսոսալ: Հո իր չեմ կորցրել, որ ափսոսամ... Հայրենիքը կորցնելու դեպքում միայն կարող ես քեզ դժբախտ զգալ: Մենք պետք է պայքարենք, որ մեր հայրենիքը հետ բերենք: