ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվելու է հայ ռազմագերիների և բռնի պահվող անձանց հարցը:
Այս փաստը դուր չի եկել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդով, ով պահանջել է հարցը օրակարգ մտցնելը դնել քվեարկության, իսկ հարցի՝ օրակարգ մտնելուց հետո (93 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ) աբսուրդ մի միտք հայտնել, թե՝ սա կարող է խանգարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:
Ստացվում է, որ Սամադը ուղղակիորեն սպառնում է, որ հարցի քննարկումը, կրկնում եմ՝ քննարկումը, և ոչ՝ լուծումը, կարող է հարցի տակ դնել խաղաղության հաստատումը:
Սա պարզ մի ապացույց է, որ Ադրբեջանը, ստանալով իր իսկ սանձազերծաց անմարդկային պատերազմից առավելագույն արդյունքը, չի կարողանում համակերպվել անգամ ամենաչնչին զիջման՝ ԵԽԽՎ հարթակում ռազմագերիների հարցի քննարկմանը:
Իրականում Սեիդովի այս պահվածքը պետք է ճիշտ եզրահանգման բերի մեզ ավելի գլոբալ հարցում՝ մեզ պետք է կտրուկ փոփոխություն:
Սամադի «կիրթ և կառուցողական» հիստերիան խոսում է այն մասին, որ մեր երկրի հեղինակությունն ու կեցվածքը կտրուկ փոփոխման կարիք ունի, և առաջին հերթին պետք է փոխվի գլխավոր բանակցողը՝ պարտվածը չի կարող պայման թելադրել, կապիտուլյանտը չի կարող երկրի շաահ առաջ տանել:
Հանուն ապագայի, մեզ պետք է լուրջ, ուժեղ, կշռադատված և պրոֆեսիոնալ իշխանություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10215208386801428
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել