Վերջին հարյուրամյակում Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած ռազմական կոնֆլիկտների ընթացքում թուրքերը միշտ ձգտել են «խաղաղության պայմաններ» պարտադրել՝ վերջնախաղում ունենալով հայկական կանոնավոր զինված ուժերի չեզոքացումը: Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը հնարավոր էր միայն հայկական կանոնավոր զինված ուժերի բացակայության պարագայում: Հենց դրա համար էլ թուրքերը ըստ էության բանակ չունենալու պայման էին առաջ քաշում 1918թ.-ի Բաթումի պայմանագրով, հետո նաև 1920թ.-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով:
100 տարի հետո էլ թուրքական մոտեցումը չի փոխվել, տարվող քաղաքականությունը չի փոխվել: Դրա համար է կապիտուլյանտը խոսում զորակոչը վերացնելու, մի քանի տարին մեկ զորակոչիկին 3 ամսով զորակոչելու մասին: Սա հայկական կանոնավոր բանակի ոչնչացման թուրքական ծրագիր է՝ Հայաստանում իշխանությունը զավթած դավաճանների ձեռքերով: Ծրագիր, որը 100 տարի է՝ փորձում են իրականացնել թուրքերը: Ծրագիր, որով հայկական զինված ուժերը թղթի վրա են միայն զինված ուժեր, իրականում ոչ մի բան են ու երբեք չեն կարող գործոն լինել տարածաշրջանային և ոչ մի խաղացողի հետ հարաբերություններում: Սա հավելյալ փաստ է, որ դավաճանների խմբակին Հայաստանում իշխանություն պահելու միակ շահառուն Անկարան ու Բաքուն են: Ուրիշ շահառու չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել