«Հետաքրքիր է, երբ Նորվեգիայի վարչապետը տաքսի էր քշում, բա իր թիկնապահները ի՞նչ էին անում…»: Այն, ինչ արել է Նորվեգիայի վարչապետը պատմության համար նորություն չէ, քանի որ հին ժամանակներում որոշ տիրակալներ, որպեսզի առաջին ձեռքից տեղեկանային հասարակության խնդիրների, մտորումների, դժգոհությունների մասին, կերպարանափոխվելով՝ պարբերար գնում էին այդպիսի քայլերի… Հիմա հասկանում ե՞ք, թե մենք զարգացած երկրներից հոգեբանորեն ինչքան հետ ենք մնացել: Մեր համար Նորվեգիայի վարչապետի այս քայլը իսկական շոկ առաջացրեց. մամուլը, հեռուստատեսությունը և ռադիոն ուղղակի ողողված են այս ինֆորմացիայով: Մի խոսքով մենք ապշած ենք: Երբ տեսա, թե ինչպիսի աժիոտաժ է Հայաստանում առաջացրել այս նորությունը, որոշեցի իմ համար պարզել՝ դա միայն մեր մոտ է այսպես, թե ամենուրեք: Մտնելով եվրոպական երկրների տարբեր կայքեր՝ պարզ դարձավ, որ շատ դեպքերում այնտեղ նույնիսկ չի էլ հիշատակվում Նորվեգիայի վարչապետի արարքը, չի հիշատակվում, քանզի իրենց չափանիշներով այստեղ ոչ մի առտառոց բան չկա:
Ինձ համար այդքան հատկանշական չէ Յենս Ստոլտենբերգը արարքը, որքան այդ արարքի արձագանքը Հայաստանում: Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են պետական երևելի այրերը հանդերձավորվեն ինչ որ շարքային կերպարանքով և մտնեն հասարակության մեջ: Ա՛յ հենց սրա մեջ է կայանում ամբողջ զավեշտը: Ծիծաղելի է, բայց փաստ՝ մեզ մոտ մի պատկերացում է ձևավորվել, ըստ որի պետական բարձր պաշտոնյանները ընդհանրապես չեն կարող գոյատևել առանց թիկնապահների: Դրա վառ ապացույցը. վերջերս սրճարանում նստած էինք, երբ մտավ պետական երևելի այրերից մեկը, սկզբից հարց ծագեց՝ նա է, թե նա չէ, բայց երբ տեսանք նրա թիկնապահներին, մեր կասկածները վերացան: Այսինքն, ստացվում է, որ թիկնապահները մեր պետական երևելի այրերի անբաժանելի մասն են:
Հ.Գ. Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ մեր քաղաքացիները կարող են հանգիստ նստել տաքսի. մեզ մոտ հաստատ իրենց այսպիսի անակնկալներ չեն սպասի...
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=25325