ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության առաջարկով կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների և փրկարարական ծառայողների գերեզմանների հետ կապված ծախսերը կհատուցվեն՝ անկախ հուղարկավորության վայրից (նախկինում եղբայրական գերեզմանոցում հուղարկավորված լինելու դեպքում սույն ծրագրի շրջանակներում հատուցում չէր տրամադրվում):

Փոխհատուցման չափը կազմում է 1 400 հազար դրամ՝ նույն ընթացակարգով:

Մանրամասների համար կարող եք դիմել նախարարությանը՝ զանգահարելով թեժ գիծ՝ 114 կարճ հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել