Հասկանալի է, որ ադրբեջանական տեռորիստների ղեկավարությունը, ովքեր օկուպացրել են Արցախի զգալի մասը, ամեն գնով դիմակայելու են Արցախի Հանրապետության ցանկացած ձևաչափի միջազգային շփումներին:
Իսկ հիմա ամենակարևորը, որպեսզի Հայաստանի ներկայիս «դեռևս» իշխանությունները հասկանան, որ իրենց աբսուրդային քայլերով` ուղղված Ադրբեջանի տեռորիստական պետության հետ "խաղաղության" հաստատմանը, վերջիններս փաստացի բոլոր առումներով դելեգիտիմացնում են Արցախը:
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչը կանչվել է ազերիների ԱԳՆ:
Ապրիլի 16-ին Ադրբեջանում Եվրամիության (ԵՄ) ներկայացուցիչ, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը կանչվել է այս երկրի արտաքին գործերի նախարարություն:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Յանկաուսկասին բողոքի դիվանագիտական նոտա է հանձնվել կապված այս տարվա ապրիլի 14-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպման կապակցությամբ։
Ազերիների դիվանագետները ահավոր "նեղվել են" և հատուկ հայտարարություն են տարածել...
«...չի կարելի ձեռնարկել քայլեր, որոնք հաշվի չեն առնում հետպատերազմյան տարածաշրջանում զարգացած նոր իրողությունները, սպառնալիք են փխրուն խաղաղությանը և անհիմն սպասելիքներ են տալիս թշնամուն (սրանք մեզ ի նկատի ունեն) : Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նմանատիպ գործունեությունը` խարխլեց նրա նկատմամբ Ադրբեջանի վստահությունը», - գրում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/495329655171582
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել