Օնիկ Գասպարյան - նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում։ նիկոլը հանրությանը ևս մեկ անգամ խաբելու համար "հրապարակում" է ԱԽ գաղտնի արձանագրություններ։ Գասպարյանը պնդում է, որ դրանք կրճատ հատվածներ են։ Նա պահանջում է, որ հրապարակվեն ձայնագրություններն ամբողջությամբ։ նիկոլն ասում է, որ Գասպարյանը իբր թե իրեն չի զգուշացրել պատերազմը շուտափույթ կերպով դադարեցնելու մասին։ Նա ձև է անում, թե մոռացել է, որ այդ մասին ժամանակին ինքը դրական էր պատասխանել մամուլով։ Բացի այդ նա մոռացել է, որ հոկտեմբերի առաջին 10-օրյակում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելիս ուղղակի տեքստով ասել է, ԳՇ պետը պահանջում է քաղաքական լուծում գտնել և դադարեցնել պատերազմը։ Ի՞նչ է ուզում նիկոլը։ Երևի ինչ-որ մեկը նրան հուշում է. այս ժողովրդին ինչքան ուզես կարող ես խաբել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/307598794062667
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել