Psymag.am-ը գրում է.
1. Եթե դու քնես հիմա, երազում, իհարկե, կարող ես տեսնել քո երազանքը: Բայց եթե քնի փոխարեն ընտրես ուսումը, ապա կարող ես իրականություն դարձնել այդ երազանքդ:
2. Երբ դու մտածում ես, որ արդեն շատ ուշ է, իրականում դեռ շատ շուտ է:
3. Սովորելու չարչարանքները ժամանակավոր են: Չիմացության չարչարանքները` հավերժ:
4. Ուսումը ժամանակ չի: Ուսումը ջանքեր է:
5. Կյանքը միայն ուսում չի, բայց եթե դու ի վիճակի չես անցնելու անգամ դրա միջով, ապա էլ ինչի ես դու ընդունակ:
6. Լարվածությունն ու ջանքերը կարող են հաճելի լինել:
7. Միայն նա, ով ավելի շուտ է ինչ-որ բան անում, միայն նա, ով ջանքեր է գործադրում, կարող է ի սրտե վայելել իր հաջողությունը:
8. Ամեն ինչում հաջողություն ունենալը բոլորին չէ տրված, բայց հաջողությունը գալիս է միայն ինքնակատարելագործման և վճռականության հետ:
9. Ժամանակը թռնում է:
10. Այսօրվա նվնվոցը կարող է դառնալ վաղվա արցունքները:
11. Մարդիկ, ովքեր ներդրումներ են անում ապագայի համար, ռեալիստ են:
12. Քո աշխատավարձն ուղիղ համեմատական է քո կրթության մակարդակին:
13. Այս օրը երբեք չի կրկնվի:
14. Անգամ հիմա, քո թշնամիները ագահությամբ թերթում են գրքերը:
15. Չես քրտնի, փող չես աշխատի: