Դատական համակարգն այլևս գոնե ամենավերին օղակի մակարդակով զավթված է։
Եթե ընտրություններ լինեն և եթե թուրքական իշխանությունը Երևանում վերարտադրվի` սկսվելու են երիտթուրքական բնույթի հետապնդումներ բոլոր քաղաքական և ոչմոսկվահպատակ ընդդիմադիրների հանդեպ։
Մոսկվան պաշտպանելու է և շարունակելու է անձեռնմխելի պահել իր հովանավորյալներին` օլիգարխական կուսակցությանը, հանրապետականներին և քոչարյանիստներին։
ԲԴԽ նախագահի դավադիր հեռացումը պաշտոնից հենց դրա համար իրականցվեց։
Կենտրոնական Ընտրական հանձնաժողովում Տիգրան Մուկուչյանն է, Բարձրագույն Դատական Խորհրդում` այլևս Գագիկ Ջհանգիրյանը, Գլխավոր Դատախազությունում` Արթուր Դավթյանը։ ԱԱԾ-ն, Ոստիկանությունն ու բանակը գլխավորում են նախկին ռեժիմին ամբողջությամբ ծառայած մարդիկ։
Ու այսքանից հետո տգետների նախիրը պատրաստ է գնալ ու քվեարկել «ներկաների» օգտին, որ իբրև թե «նախկինները» չվերադառնան։
Նախկիններն արդեն վերադարձել են։ Ու երիտթուրքերի ռեժիմի վերարտադրմամբ ավելի են վերադառնալու։ Բայց այս անգամ իրենց հետ արդեն Անկարայից ու Բաքվից են համակառավարիչներ բերելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել