Այն որ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ից վրեժ է լուծում, արդեն պարզ է. նա ատում է Մայր ԲՈՒՀ-ը և այն ամենը, ինչ կապված է գիտելիքի, կրթության ու ազգայինի հետ։ Մայր ԲՈՒՀ-ի հետ նա ունի իր չպարզած հաշիվները, ինչը ջանում է լուծել իշխանությունը զավթելու առաջին իսկ օրից։
Այն, որ մերձիշխանական օլիգարխները աչքները տնկել են ԵՊՀ տարածքի ու շենքերի վրա, դա ևս զարմանալի չէ, քանզի նրանց համար Հայրենիք գոյություն չունի, իսկ Համալսարանը միայն անշարժ գույք է Երևանի թանկարժեք կենտրոնում։ Նրանց համար կար մեկ արժեք՝ փողը, շատ փողը, հանուն ինչի նրանք պատրաստ են Հայաստանը հանձնել թշնամուն։
Բայց այն, որ ԵՊՀ կազմաքանդումը հանձնարարվել է Մայր ԲՈՒՀ-ում կենսագրություն կերտած, անուն և ճանաչում ստացած, միևնույն ժամանակ Համալսարանից դուրս կարգավիճակում վարկաբեկված նախարարին, ով ձեռքերը քշտած լծվել է այս հանձնարարությունը կատարելուն, հատում է բանականության ու բարոյականության թույլատրելի բոլոր սահմանները։
Իսկ եթե ավելի գլոբալ, ապա սա լավ մշակված դավադրություն է Հայկական գիտական մտքի և կրթական ամբողջ համակարգի դեմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10214809087860955
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել