Հաջորդ շաբաթ կիրականացվի Արցախի բնակչության աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարումները։
Ծրագրի շրջանակում մարտ ամսին աջակցություն է ստացել ավելի քան 101,000 արցախցի։
Աջակցությունը ստանալու համար յուրաքանչյուր ամսվա համար լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին։ 63 տարին լրացած կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք աջակցությունը կստանան իրենց թոշակի և նպաստի հետ միասին՝ միևնույն վճարման եղանակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել