Ամենայն հավանականությամբ գաղտնի աշխատանքներ են տարվում` «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ուղղությամբ։ Դրանով Հայաստանն ամրագրելու է սեփական պարտությունը, փաստացի հրաժարվելու սեփական տարածքները վերականգնելու հեռանկարից և նորանոր զիջումներ է անելու։
Դա լինելու է մեղմ և խաբուսիկ ձևակերպումներով, հայաստանցիների անգետ հատվածին հաճելի ու հուսատու տոներով, բայց այնուամենայնիվ` Հայաստանն առհավետ թաղող փաստաթուղթ։
Հանրային ոլորտում տարվող թաքնված կամ արդեն ոչ այդքան թաքնված արշավն ու ամենատարբեր պետական պաշտոնյաների հայտարարությունները Երևանում, Բաքվում և Մոսկվայում դրա մասին են վկայում։
Բացառված չէ, որ այդ պայմանագիրն այնուամենայնիվ չստորագրվի։ Բայց այս պահի դրությամբ` ամեն բան այդ ուղղությամբ է գնում։
Դավաճանների ռեժիմը հետևողականորեն իրականացնում է թուրք-ռուսաստանյան օրակարգը` ստեղծել նախ` տնտեսական, ապա և քաղաքական Մեծ Թուրան, երկաթուղով միացնել Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանի հանձմամբ Թուրքիային` ամրապնդել Ռուսաստան-Թուրքիա դաշինքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել