Երկու օր առաջ Լոռու մարզպետարանը մի հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, թե Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն շնորհակալագրով է պարգևատրել ոճաբան Արմեն Խուդադյանին՝ շուրջ 20 տարի Վանաձոր քաղաքում իրականացրած բեղմնավոր աշխատանքի համար:

Politik.am-ը պարզել է, որ Արմեն Խուդադյանը մարզպետի կնոջ վարսավիրն է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր կնոջ վարսավիրին ՀՀ վարչապետի օգնական էր նշանակել՝ շռայլ պարգևավճարներով և բյուջեի հաշվին գործուղումներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել