Վարչապետաց պարտիայի պրես-սեկրետարը, որը դարձել է պատգամավոր, հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմի ելքի համար «նախկիններն են» մեղավոր։
Մեկը չկար էդ սուբյեկտին ասեր, իսկ կարող ա նախագահներ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը Արշակ Կարապետյանին նշանակեցին թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղեւորի խորհրդական, նրանք հրժարվեցին Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի համաձայնություններից, կա՞մ, իրենք փոխեցին ռազմական սապառազինության արդեն իսկ բանակցված, հաստատված ցանկը, 2018 թվականի դեկտեմբերին նրանք գլխատեցին ՊԲ:
Նրանք ԳՇ պետ նշանակեցին ձախողած ու ձախողված Դավթյանին, նրա առաջին տեղակալ՝ տխրահռչակ Արշակ Կարապետյանին, ում որպես պատիժ ՀՀ ԶՈւ Գերագույն գլխավոր Հրամանատարը ազատել էր զբաղեցրած պաշտոնից։
Երեւի նրանք էին 2.5 տարվա ընթացքում փոխել ԱԱԾ 4 տնօրեն։
Նրանք են ջրել Արցախյան բանակցությունների ինստիտուցիոնալ հիշողությունը, եւ սկսել բանակցել տարբեր կետերից՝ սեփական կետերից։
Լավ ես չեմ հասկանում, չկա մեկը, որ այս հարցադրումները նորելուկ երեսփոխանին տա, հուշի։
Ի դեպ, եթե նրանք էին մեղավոր, ապա ինչո՞ւ նրանց կառավարաման ժամանակ մենք ազատագրեցինք Արցախը, ստեղծեցինք անվտանգության գոտի, շենացրեցինք Արցախը, հաղթեցինք ապրիլյանում, Սադիկովը խնդրեց հաշտություն ԶՈւ ԳՇ հաղթանակած պետ գեներալ - գնդապետ Յուրի Խաչատուրովից, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Գերասիմովը ողջ-առողջ է։
P.S. Կոտ դԻվուարի մայրաքաղաք Յամիսուկրոյում, որ որեւէ մեկին լինչի դատաստանի ենթարկեն դուք միեւնույն է ասելու եք «նախկին, թալանչիներն» են մեղավոր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել