Ես կոնկրետ էի։ Խիստ հասցեական։ Աներկբա փաստարկներով, պարզ տրամաբանությամբ և եզրահանգումներով։
Ես ասել էի, որ այս իշխանությունը, որին համարում եք «սիրելի և հարգելի», դավաճան է ու մարդասպան և գործում է հայ ժողովրդի շահերի դեմ։ Ապացո՞ւյց՝ ինչքան ուզեք. Արցախից ու Սյունիքից մինչև Ծիծեռնակաբերդ։
Մինչդեռ ես ստացա պատասխան կենացի տեսքով։ Նման արձագանքն ավելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա: Աստված տա, սխալվեմ։ Բայց իրականության հետ համառորեն չառերեսվելը հենց դա է հուշում։
Սփյուռքի ձայնը պիտի հստակ լինի։ Եթե այն կիսաձայն է, մեղմ շշուկով կամ խոնարհ հնազանդությամբ, ապա այն դառնում է անիմաստ: Այդպիսի ձայներ այստեղ էլ կան։ Ինչքան ուզեք։
Հ.Գ. Ավանդաբար Սփյուռքը միշտ իրեն իրավունք է վերապահել դասեր տալ Հայաստանին, ուղղորդել, խրատել։ Այդ իրավունքն, ի դեպ, Հայաստանն էլ ունի։ Եղե՛ք պահանջատեր
՝ անկախ ամեն ինչից և մինչև վերջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել