Պատերազմից մոտավորապես 20 անց՝ հոկտեմբերի 17-ին, մեկ տասնյակից ավելի կուսակցություններ, այդ թվում նրանք որոնք մեղադրվում են բանակը թալանելու մեջ, հիմք ընդունելով պատերազմում ճգնժամայի իրավիճակն ու մոտալուտ պարտությունը հանդես եկան հայտարարությամբ: Հայտարարության մեջ նրանք երկու առաջարկ էին ներկայացրել.
1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց:
Պարզ ասած «բանակը թալանածները» պատրաստակամություն էին հայտնում ստանձնել պատերազմը վարելու պարտականությունը և բնականաբար գերագույն գլխավոր դավաճանի հետ կիսել պատերազմում ցանկացած ելքի պատասխանատվությունը:
Առաջարկը ոչ միայն չընդառաջվեց գերագույն գլխավոր դավաճանի կողմից, այլ իշխանական շրջանակներն անամոթաբար հիշյալ կուսակցություններին մեղադրեցին պղտոր ջրից ձուկ որսալու և պատերազմի ընթացքում իշխանությունը վերցնելու փորձ կատարելու մեջ:
Այսօր երբ արդեն բոլորս գիտենք, որ պատերազմի հենց առաջ օրերից ակնհայտ է եղել մոտալուտ պարտությունը և այն որ պատերազմի ցանկացած օրվա դիմաց մենք վճարում ենք մի քանի հարյուր երիտասարդների կյանքով, տարածքային հսկա կորուստներով ու մեծագումար ֆինանսական վնասներով, օպերատիվ կառավարման շտաբ կազմելու «նախկինների» առաջարկը մերժելու գերագույն գլխավոր դավաճանի որոշումը միայն մեկ պարզ բացատրություն կարող է ունենալ:
Գերագույն գլխավոր հաղոտուն իր ադրբեջանցի «կիրթ» գործընկերոջ հետ ունեցել է հողերը պատերազմով հանձնելու և Շուշին ու Հադրութն էլ զիջելու պայմանավորվածություն, ինչին կարող էր խանգարել նման շտաբի ստեղծումը Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների ներգրավումը:
Սա միայն մի փոքր ապացույց է մեծ ոչ միայն դարի, այլ մեր պատմության ամենամեծ դավաճանության:
Որքան էլ փորձեք պատասխանատվությունը ձեր ուսերից թոթափել, մեկ ա, բոլորդ պատմության դատաստանի դիմաց պատասխան եք տալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել