«Ավելի վաղ տեղեկացանք, որ ժամեր առաջ կառա­վարության նիստին Նիկոլ Փաշինյանն իր քավոր Հայկ Ղալումյանին, որը Իջևանի քաղաքապետի ԺՊ-ն էր, նշանակեց Տավուշի մարզպետ:

Հիշեցնենք, որ 2018 թվա­կանի «թավշյա հեղափոխու­թյան» ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վերջ կդրվի նաև խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պետական կառավար­ման համակարգում պաշտոնները և պատգամավորական մանդատները բաշխելու ավանդույթին: Սակայն այսօր հա­կառակ պատկերն ենք տեսնում:

Այս մա­սին «Իրավունքը» զրուցեց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ: Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստա­նում, բոլորովին զարմանալի չէ. «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պետա­կան կառավարման համակարգում պաշտոնները և պատգամավորա­կան մանդատները բաշխելու ավանդույթի արմատները շատ վաղուց են դրվել Հայաստա­նում, այնպես չէ, որ նոր եմ այդ մասին խոսում, նույն այդ Հայկ Ղալումյանին, երբ Իջևանի քաղաքապետ էին նշանակում, այդ ժամանակ էլ եմ խոսել:

Խնդիրն այստեղ միայն Հայկ Ղալումյանը չէ, այլև նրանց կողքին կանգնած մի շարք այլ մարդիկ՝ պատգամավորներ և այլն... Այս արատավոր երևույթն այնպես որ նոր չէ: Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ ասում է, որ ԽԾԲ ինստիտուտը Հա­յաստանից կվերանա, սակայն նա իր ասածները մոռացավ... Ինձ համար բոլո­րովին զարմանալի չէ, քանի որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, և բնական է, որ այս պաշտոնը պետք է զբաղեցներ մի մարդ, որը մարզում ձայներ կապահովեր»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել