Մի փոքր կտրեմ բոլորին կեղծ ներքաղաքական օրակագերից, որոնցով ողողված է տեղեկատվական տիրույթը և պարզապես հնչեցնեմ մի քանի իրական իրադարձության մասին։
Ադրբեջանում թուրքերի կողմից նշանակված երկրի "դիրեկտոր" ոմն Իլհամ Ալիևը այսօր Բաքվում բաց երկնքի տակ հրճվանքով բացեց մի ցուցահանդես, որով ըստ ամենայնի կրկին պատասխանեց հայկական կողմի "խաղաղասիրական" պոռթկումներին։
Ցուցահենդեսը բաղկացած էր ադրբեջանցիների կողմից առգրավված հայկական զինտեխնիկայից, սակայն ցուղահանդեսում առանցքային տեղ էին զբաղեցնում հայկական զինվորական համազգեստ հագաց մանեկենները, որոնց տեղադրել էին տարբեր տեղերում:
Մանեկենները` ըստ այդ ցուցահանդեսի հեղինակների, մարմնավորում են հայկական բանակի զինծառայողների մեղմ ասած վատ վիճակը պատերազմի ընթացքում։
Ալիևը հրճվանքով պտտվում էր այդ ցուցահանդեսի տարածքով և իր դեմքի արտահայտությամբ ներքուստ ինքնաբավարարվում էր իր տարած "հաղթանակով"։
Զուգահեռ` Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարություն է տարածել, որում բառացի ասում է, որ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ միացյալ թուրք- ադրբեջանական բռունցքը իջավ հայերի գլխին։
Թուրքիայի նախագահ Էրդողանը քրիստոնյաներին անվանում է "գյավուր"։
Թուրքական և ադրբեջանական բանակը մեր սահմանների մոտ վերջին երկու ամսվա ընթացքում անցկացրել են 4 համատեղ զորավարժություն։
Ալիևը ԱՆԸՆԴՀԱՏ բարբաջում է, որ Սյունիքը, Երևանը, Սևանը "ադրբեջանական" պատմական տարածքներ են։
Եվ այսպիսի նորությունները ամեն օր գալիս են թշնամի թուրքերի և թշնամի ադրբեջանցիների կողմից:
Ի՞նչ է անում սոց֊համացանցերի հայկական տիրութը...
Ճիշտ է, ոչինչ բացի շինծու, արհեստական տեղեկատվական տարբեր օրակարգերի ինքնամոռաց քննարկումներից։
Սա պարզապես հիշեցում բոլորին, թե ինչ խնդիրներ են իրականում մեր գլխին ծառացած, այլ ոչ թե հազար ու մի անիմաստ ասեկոսեներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/782534955988441
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել