Հայ քաղաքական խոսքում հնչած ամենասարսափելի արտահայտություններից մեկը Նիկոլին ուղղված Սերժի վերջին խոսքն էր․ «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը»։
Այն օրերին բոլորը սևեռվել էին այս մտքի շարունակության վրա․ «դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից», բայց մեծ հաշվով դա ընդամենը պատասխանատվությունը չգիտակցելու օրինակ էր։
Հին Հռոմում տրիումֆատորի հետևից մի սրտուկ էր գնում, որն անընդհատ կրկնում էր «memento mori» - «հիշիր մահվան մասին»։ Տրիումֆատորը փառքի գագաթին չպիտի մոռանար, որ ինքը մահկանացու է։
Ու ահա նմանապես ապագայում յուրաքանչյուր հայ պաշտոնյայի, հրամանատարի աշխատասենյակի դռան վրա այս արտահայտությունը պիտի դաջվի որպես հիշեցում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/4134910659923590
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել