2018թ ապրիլին դուք ուզեցիք ազատվել,փոխել,մերժել և դա արեցիք...
Դուք փողոց փակեցիք,մարդկանց իրար դեմ հանեցիք,ֆեյքերով ու սուտ լուրերով սկսեցիք մարդկանց ուղեղները լվալ,որ եթե Սերժ Սարգսյանը գնա կյանքը կլավանա,վարկերի տոկսները կիջնեն,տեսախցիկների և կարմիր գծերի տուգանքները կվերանան,աշխատավարձները կբարձրանան,բոլորդ կարող եք շաքար և բենզին բերել,օլիգարխ այլևս չի լինի,Արցախը կդառնա բանակցային կողմ և դուք բոլորդ կդառնաք վարչապետ))
Հիմա երեք տարի անց դուք,ով հավատաց այս ստերին և դեմ դուրս եկավ Սերժ Սարգսյանի վարչապետությանը ստացաք՞ ձեր լավ կյանքը,բերում՞եք արդեն էն բենզինն ու շաքարը,ո՞րը կատարվեց իսկ կարողա էլ վարկ չունեք ու ձեր վարկերը փակեցիք կամ էլ կարողա՞ արդեն ձեր երազած Հայաստաննա եկել խաբար չեք:
Չէ դուք մտածեք,եթե էդ կարողությունից դեռ մի որոշ չափ մնացել է,մտածեք,ինչ արեցիք դուք 2018-ին,ուր՞ տարաք Հայաստանը և երեք տարի անց հիմա համեմատեք ուր՞ եք հիմա:Պաշտոնական թվեր չեմ բերում,դա անիմաստ բան է,պարզ է,որ Սերժ Սարգսյանից դուք ստացաք անառիկ և անկախ Արցախ,զարգացող տնտեսություն,կայուն կյանք,հիմա այլևս դա երազանք է,որ Սերժ Սարգսյանի թողած սահմանները գոնե 100 տարի անց հայը կարողանա հետ բերել և մի 20 տարի անց էլ հետ բերի զարգացող տնտեսությունն ու կայուն կյանքը:
Դուք ձեր ձեռքով մեր երկիրը բերեցիք էս անտերության ու քաոսի վերածեցիք,դուք քանդեցիք Հայաստանը,դուք արդեն 2018-ի ապրիլին կործանեցիք Արցախը:
Ռադիոտան դուռը ջարդելու վրա ուրախացողներ դուք էդ օրը ջարդեցիք Արցախի դարպասը,դուք մեղավոր եք ու պատմությունը ձեզ չի ներելու ու չմտածեք դուք ամբոխ եք եղել և ձեզ չեն ճանաչի,դուք հավաար պատասխանատուն եք այս մղձավանջի,ստորության և դավաճանության :
Ով 2018-ին գոռում էր«Նիկոլ,Նիկոլ» այ հենց դուք էլ կրելու եք այս կատարվածի բեռը,դուք էլ հավասար անիծվելու եք ու դատվելու:
Հ.Գ Ընտրական թեմաների մեջ մտնողները կամ այդ դեռևս անորոշ ընտրություններին մասնակցելու պատրաստվողները պետք է լավ իմանան,որ 2018-ի դեռ չփակված դուռ կա ու էդ դռան բանալիները Սերժ Սարգսյանի մոտ են:Սա որպես ի գիտություն:
Շարունակելի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել