1in.am-ը գրում է.
Երիտասարդ ակտիվիստներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առաջ՝ վարչապետից պահանջելու ուսման վարձերի բարձրացման վերաբերյալ ընդունած որոշման կասեցում:
Նրանք վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ էին բերել, սակայն չկարողացան տեսնել և անձամբ փոխանցել նրան:
Երիտասարդները երթով գնացին կրթության և գիտության նախարարության շենքի մոտ, որտեղ նրանց հետ հանդիպեց ԿԳ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Կարինե Մանուկյանը: Նա տեղեկացրեց, որ նախարարը ցանկություն ունի հանդիպելու երիտասարդների հետ, միայն պետք է հստակ որոշել, թե ովքեր են հանդիպելու նախարարին:
Երիտասարդները ցանկություն հայտնեցին նախարարին հանդիպել մեծ դահլիճում կամ բացօթյա, սակայն հստակ պատասխան չտվեցին: Փոխարենը պահանջեցին վաղը ժամը 12-ին Արմեն Աշոտյանի հետ հանդիպել հենց նախարարության շենքի առաջ:
Մանրամասները դիտեք տեսանյութում: