«ՎԵՏՕ»-ն շնորհակալություն է հայտնում
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր երեկ մեր կողքին էին:
Առաջին հերթին, շնորհակալ ենք մեր կոչով միացած այն խիզախ կանանց, որոնք արհամարելով թուրքական իշխանությունների կողմից կիրառվող բիրտ ուժը՝ մինչև վերջ փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը և դավաճանների գլխին հագցնել իրենց խորհրդանիշը՝ թուրքական ֆեսը:
Խոնարհվում ենք որդեկորույս բոլոր այն մայրերի առջև, որոնք վճռել են չլռել իրենց զավակների կորստի ցավի մասին և գնալ մինչև վերջ՝ նրանց մահվան հանգամանքներն իմանալու և ինքնազոհողությունն իմաստավորելու համար: Երեկվա մեր ակցիան նպատակ ուներ նաև այդ մայրերի սրտին մի փոքր մխիթարություն բերել, որպեսզի նրանք տեսնեն, որ միայնակ չեն իրենց վշտի ու ցավի հետ:
Շնորհակալություն մեզ աջակցություն հայտնած բոլոր փաստաբաններին, իրավապաշտպաններին, քաղաքացիներին:
Եվ վերջում՝ շնորհակալություն այն տղամարդկանց, որոնք, այնուամենայնիվ, միացել էին մեզ և փորձում էին կանխել ոստիկանների բռնի գործողությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել