Artsakhpress.am-ը գրում է.

Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ «Արցախպրես»-ին մեկնաբանություն տալով Թուրալ Գյանջալիևի այն հայտարարության առթիվ, թե իբր նա Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում:
 
«Դա ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն: Այսպիսի էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն իրենց հասարակությանը պահելու մոլորության մեջ և նյարդայնացնելու հայ հասարակությանը:
 
Նրանք չեն կարող ոչ միայն գրասենյակ ունենալ Ստեփանակերտում, այլ նույնիսկ այցելել Ստեփանակերտ: Դրա փոխարեն թող մտածեն մեր բռնազավթված տարածքների վերադարձի մասին, որպեսզի հնարավոր լինի խոսել հակամարտության կարգավորման իրական հեռանկարների վերաբերյալ»,- նշել է Լուսինե Ավանեսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել