Էականն այն է, որ նույնիսկ նման մանր խնդիրներում իշխանությունը դրսևորում է իր ամլությունը, անկազմակերպվածությունը, ապաշնորհությունը, և այս դեպքում նույնպես էության մեջ խորանալու փոխարեն հեքիաթներ է հորինում: Այլ կերպ չէր կարող լինել: Գյումրիից Երևան քայլելով և 2-3 շաբաթում իշխանություն ստանալով, հնարավո՞ր է արդյոք ունենալ պետական զարգացման որոշակի տեսլական, կառավարման հմտություններ և ստեղծել կենսունակ իշխանական թիմ: Ո՛չ, այս ընթացքում հնարավոր է նախկին կոռումպացված համակարգի փոխարեն ստեղծել «հակահամակարգ»՝ կոորդինացիայից և նպատակից զուրկ ինչ-որ «հանգույցներ», որոնք ունակ չեն գործելու և կարող են նպաստել միայն պետության հետագա քայքայմանը:
Եթե ձախողումները լինեին միայն ռազմական կամ արտաքին քաղաքական ոլորտներում, դա կլիներ շատ ցավալի, ողբերգական, բայց մեջքն ուղղելու հույսը դեռ կպահպանվեր: Բայց երբ պետական ողջ համակարգը, պատկերավոր ասած, «խոդի չի ընկնում», սա որոշակի հոռետեսական սցենար է ենթադրում նաև հետպատերազմյան ամիսների և տարիների համար: Այս պարագայում մնում է միայն օդի մեջ խոսել՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին», «1000 փաստ մեր աննախադեպ հաջողությունների մասին», «10000 գորգ՝ քաղաքացու օրվա առիթով»:
Կարևոր է, որ այդ խոսակցությունները մեր քաղաքացիներին դուր են գալիս: Նրանք կարող են մի քանի ամիս կամ անգամ մի քանի տարի հավատալ, որ, ասենք, սննդամթերքի էական թանկացումը «նախկին թալանչիների» գործն է: Բայց եթե դա երկար տևի, նրանք այդ նույն համոզվածությամբ կհավաքեն ճամպրուկները և նույն հեքիաթները կպատմեն իրենց երեխաներին ու թոռներին, օրինակ, Կրասնոդարի մարզի գյուղերում: Երեխաները և հատկապես թոռները որոշ ժամանակ կլսեն այս պատմությունները, բայց հետո կմոռանան, թե ինչ առիթով էին դրանք շրջանառվում: Որովհետև այն երկիրը, որի մասին պատմում էին իրենց ծնողներն ու պապերը, իրենց այլևս չի հետաքրքրի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել