Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզում Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Լև Գ.-ն «IVECO» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 106 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդել է shamshyan.com-ը։

Վարորդը ենթարկվեl է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել