Ըստ էս գենդերիստների` հայոց մեջ ընդունված երեխաներին դաստիարակելիս ասվող արտահայտությունները՝ տղաներին՝
«Մի՛ լացի, դու տղա ես, ամո՞թ չի»
«Հո աղջիկ չե՞ս»
«Բա տղային սազու՞մ ա տենց նվնվալ/կամակոր լինել/լացել»
«Լավ պետք ա ուտես, որ ուժեղ տղա մեծանաս»
«Զինվոր ես դառնալու, որ՛տև տղա ես»
«Տղամարդ տղա»
ու աղջիկներին`
«Դու աղջիկ ես, մի քիչ շնորհքով քեզ պահի»
«Աղջիկ ես, սիրուն նստի/խոսի»
«Աղջիկ ես, մի քիչ նուրբ/քնքուշ եղի»
«Աղջիկ ես, աղջկական խաղեր խաղա»
«Աղջիկ ես, հո՞ տղա չես, որ էդպես ես խոսում»
comme-il-faut չեն համարվելու, որ՛տև ոտնահարելու են երեխաների՝ վաղը-մյուս օրը ձեռքբերելիք սեռական վարքի ազատության իրավունքը, ենթադրելու են խտրականության քարոզչություն և այլն:
Ենթադրում եմ, որ էս օրենքը գրող ՕԵԿ-ականների ընտանիքներում սա արդեն կիրառվում է, իսկ կողմ քվեարկածներն էլ արդեն իրենց բալեքին էս կարգի հետամնաց արտահայտություններով չեն դաստիարակում, եթե ընդհանրապես դաստիարակում են:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/652901.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել