Հաղթանդամ մարդիկ մշտապես գոյություն են ունեցել Երկիր մոլորակի վրա: Նրանցից ոմանք կարողանում են ձիեր բարձրացնել, մյուսները՝ ավտոմեքենա տեղաշարժել և այլն: Այս ռեկորդներով կարող են հպարտանալ ժամանակակից հսկաները: Սակայն 19-րդ դարում ապրել է մի տղամարդ,  որը միաժամանակ կարողացել է բարձրացնել երկու զույգ ձի: Նրա անունը Լուի Սիր էր: 

Կանադացի հսկան ուներ մարդուն ոչ բնորոշ ուժ: Նա 19-րդ դարի լեգենդն էր և իր օրինակով ոգեշնչել է ուժային աթլետների հաջորդ սերունդներին: Ի տարբերություն այդ հարյուրամյակի այլ ձեռքբերումների՝ նրա ռեկորդները գրանցվել են: Հենց դրանց հիման վրա էլ Լուի Սիրը համարվում է մոլորակի վրա երբևէ գոյություն ունեցած ամենաուժեղ մարդը: 

Սիպրիան Նոե Սիրը ծնվել է 1863 թ. հոկտեմբերի 10-ին Քվեբեքի Սեն-Սիպրիան-դե-Նապիեվիլ բնակավայրում: Նա մանկուց օգնել է ծնողներին ֆերմայում, կատարել ծանր ֆիզիկական աշխատանքները: 20 տարեկանում աշխատանքի է անցել որպես անտառահատ:

Սիրի հարազատները մարմնակազմությամբ խոշոր էին: Մոր հասակը 198 սմ էր, քաշը՝ 116 կգ: Պապը ևս հաղթանդամ էր: Տղան հենց նրանցից էր ժառանգել իր առանձնահատկությունները: 17 տարեկանում նա կշռում էր 104 կգ:

15 տարեկանում ընտանիքը գաղթեց Ամերիկա: Այնտեղ տղան ընտրեց Լուի անունը և իր կյանքը նվիրեց աթլետիկային: 18 տարեկանում ֆիզիկական ունակություննեերը Լուիի հայտնի դարձրին: Դրան հետևեցին նրա կողմից անդադար սահմանվող ռեկորդները:

Տղամարդն անցնում էր և՛ այլոց, և՛ սեփական ռեկորդները, ձգտում էր կատարելության: Արդյունքում նա կարողանում էր մեջքին պահել 1967 կգ քաշ, գետնից պոկել 860 կգ, մեկ մատով բարձրացնել 251 կգ: Լուիի ամենահայտնի համարներից մեկը 55 վայրկյան շարունակ երկու զույգ ձիուն պահելն էր: 

19 տարեկանում տղան որոշեց ամուսնանալ և վերադառնալ Քվեբեք: Նրա ընտրյալը Մելինե Կուրտուան էր, ով կշռում էր 45 կգ: Այդ պահին Լուիի քաշը կազմում էր 150 կգ:

Լուի Սիրի մի շարք ռեկորդներ մինչ օրս հաղթահարել աթլետներին չի հաջողվում: Սակայն 40 տարի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և հատուկ սննդակարգը, որը, ըստ որոշ վկայությունների, ներառում էր օրական 3 կգ միս, իրենց արդյունքն են տվել: Աթլետի մոտ առողջական խնդիրներն են ի հայտ եկել, և նա մահացել է 1912 թ. քրոնիկ նեֆրիտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել